Blog

CLASSIC LIST

«Երեխաներն ինձնից վախենում էին»․ Արտյոմ Առաքելյանը՝ ձեռքերը կորցնելու և հաղթահարած խոչընդոտների մասին

«Երեխաներն ինձնից վախենում էին, դա հոգեբանորեն շատ ծանր էր ինձ համար»,- պատմեց պատանի հասակում ձեռքերը կորցրած Արտյոմ Առաքելյանը, ով «Պլանտա Սանա»-ի հյուրն էր և կիսվում էր մեզ հետ հաշմանդամություն ունենալու հետևանքով առաջացած դժվարություններով ու իր կյանքից մի շարք հետաքրքիր մանրամասներով:

«Հաշմանդամությունս ձեռք եմ բերել 2003 թվականին հոսանքահարվելու հետևանքով: Բժիշկները ստիպված են եղել ամպուտացնել ձեռքերս, և այդ դեպքից արդեն ացնել է 21 տարի: Ես հիշում եմ, երբ հիվանդանոցից եկանք տուն, տեսա, որ պապիկս ալկոհոլ էր խմում, իսկ նա երբեք չէր խմել: Այդպես նա, ուղղակի, փորձում էր դիմակայել»,- պատմում է Արտյոմն ու հավելում, որ այդ տարիքում դեռևս վիճակի ողջ լրջությունը չէր գիտացկում․«Երբ այդ դեպքից որոշ ժամանակ անց դուրս եկա բակ, ինձնից վախենում էին մանկահասակ երեխաները, դա հոգեբանորեն ինձ համար շատ ցավոտ էր: Հիմա էլ են դեպքեր լինում, երբ վախենում են, բայց իհարկե, ավելի թեթև եմ դրան վերաբերվում»:

Մինչև դժբախտ պատահարը, Արտյոմն ակտիվ զբաղվում էր սպորտով, և մինչ այսօր էլ նա չի պատկերացնում իր կյանքն առացն սպորտի: «90-ականները ֆինանսապես ծանր տարիներ էին, հիշում եմ, որ հենց ֆինանսական պատճառներով էլ դադարեցի պրոֆեսիոնալ ֆուտբոլով զբաղվելը: Ես դարպասապահ էի, և ինձ մոտ շատ լավ էր ստացվում:

Այժմ շարունակում եմ զբաղվել պրոֆեսիոնալ լողով, ֆուտբոլով: Վերջերս վնասվածք եմ ստացել, ինչի հետևանքով որոշ ժամանակով դադարեցրել եմ մարզումներս: Ծնողներս հաճախ են անհանգստանում, որ այդքան տարված եմ սպորտով, բայց արդեն համոզված են, որ ուր էլ լինեմ, ես անփորձանք տուն եմ վերադառնալու»,-ասում է Արտյոմը:

Քանի որ երեկ Սուրբ Վալենտինի օրն էր, մենք հետաքրքրվեցինք՝ արդյոք հաշմանդամություն ունենալը խոչընդոտում է անձնական կյանքին․«Հաշմանդամությունը սիրո համար խոչընդոտ չէ: Մի քանի ամիս առաջ մի աղջկա էի հավանել, բայց նա մերժեց ինձ, չցանկացավ շարունակել շփումը: Այդ թեմայով իմ ընկերներցի մեկը հետաքրքիր կարծիք հայտնեց՝ ասելով, որ դա, իականում, լավ է, որովհետև այդ մարդն ի սկզբանե ցույց է տվել իր տեսակը, որ իրեն խորթ է իմ վիճակը, ինքը պատրաստ չէ: Սակայն եղել նաև լավ պատմություններ, ինչը նշանակում է, որ չի կարելի փակվել, պետք է քայլ անել ու չմեկուսանալ»:

Արտյոմը նաև շեշտում է, որ բացարձակ զրոյական պայմաններ են ստորին վերջույթի ամպուտացիա ունեցողների համար: Խոսքը ոչ թե տեղաշարժման, այլ տարրական ինքնասպասարկման միջոցներից օգտվելու մասին է, օրինակ՝ դուռը բացելու, տրանսպորտային միջոցներում կոպեկը գցելու և այլն: Արտյոմը նաեւ հիշում է, որ երբ ցանկանում է պրոթեզները հանել ու հանգստանալ, զբոսնել առանց դրանց, հանկարծ մեկն ասում է՝ չե՞ս հագնի պրոթեզները, այստեղ բոլորը քեզ են նայում:

«Պատկերացրեք հենաշարժական խնդիրներով մարդուն, որը հոգնում է իր անվասայլակից ու նստում է աթոռին, ասեն՝ նստիր սայլակիդ վրա, որովհետեւ անհարմար իրավիճակ է ստեղծվում: Իսկ ավելի կոնկրետ ինձ ասացին՝ լողավազանում մի քանի երեխա վախեցել են ձեզնից, կրեք Ձեր պրոթեզները»:

Չնայած բոլոր խոչընդոտներին՝ Արտյոմը կյանքից ու մարդկանցից բողոքել չի սիրում, և խոսքը եզրափակելով՝ ասում է․«Մենք ենք պատասխանատու մեր կյանքի համար»:

Ի՞նչ է ակնեն, որո՞նք են դրա առաջացման պատճառները և բուժման տարբերակները․ այս մասին պատմեց մաշկաբան-պոդոլոգ Անուշ Գոմցյանն ամենշաբաթյա «Հարց տուր բժշկին» ուղիղ միացման ընթացքում: Մաշկն իր զանգվածով և մակերեսով մարդու ամենամեծ օրգանն է համարվում։ Այն կատարում է մի շարք կարևոր գործառույթներ՝ պաշտպանիչ, նյութափոխանակային, ջերմակարգավորիչ, ռեցեպտորային և այլն․․․ Որպեսզի հնարավոր լինի հստակ պատկերացում կազմել ակնեի առաջացման […]

Որո՞նք են մազաթափուփյան պատճառները և ինչպե՞ս բուժել մաշկային մի շարք հիվանդություններ․ այս և մի շարք այլ հարցերին անդրադարձավ մաշկաբան-պոդոլոգ Անուշ Գոմցյանն ամենշաբաթյա «Հարց տուր բժշկին» ուղիղ միացման ընթացքում : Ուղիղ եթերի ընթացքում բժշկուհին խոսեց մի շարք թեմաներից, որոնք կփորձենք  ներկայացնել Ձեզ: «Ի՞նչ է ռոզացեան և ինչպե՞ս պայքարել դրա դեմ»,-հետաքրքրվում էին ուղիղ եթերի բազմաթիվ հետևորդներ: Ռոզացեան […]

«Առաջ հաշմանդամություն ունեցող անձ տեսնելիս «շոկահարվում էին», «թու թու թու» էին ասում, իսկ հիմա այլ է»,- «Պլանտա Սանա»-ի հետ զրույցում հիշում է պարածանրամարտի Հայաստանի չեմպիոն, հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպան Արև Մելքոնյանը` պատմելով նաև կյանքի տարբեր բնագավառներում հանդիպող բազմաթիվ խնդիրների, խոչընդոտների և դրանց հաղթահարման դժվար ճանապարհների մասին: Ե՞րբ եմ գիտակցել հաշմանդամություն ունենալու փաստը: Ամենափոքր, գիտակցական […]

«Երեխաներն ինձնից վախենում էին»․ Արտյոմ Առաքելյանը՝ ձեռքերը կորցնելու և հաղթահարած խոչընդոտների մասին «Երեխաներն ինձնից վախենում էին, դա հոգեբանորեն շատ ծանր էր ինձ համար»,- պատմեց պատանի հասակում ձեռքերը կորցրած Արտյոմ Առաքելյանը, ով «Պլանտա Սանա»-ի հյուրն էր և կիսվում էր մեզ հետ հաշմանդամություն ունենալու հետևանքով առաջացած դժվարություններով ու իր կյանքից մի շարք հետաքրքիր մանրամասներով: «Հաշմանդամությունս ձեռք եմ […]

385854639_6807543475951352_2865458558218805762_n.jpg
16/Հնվ/2024

«Երեխաներն ինձնից վախենում էին»․ Արտյոմ Առաքելյանը՝ ձեռքերը կորցնելու և հաղթահարած խոչընդոտների մասին

«Երեխաներն ինձնից վախենում էին, դա հոգեբանորեն շատ ծանր էր ինձ համար»,- պատմեց պատանի հասակում ձեռքերը կորցրած Արտյոմ Առաքելյանը, ով «Պլանտա Սանա»-ի հյուրն էր և կիսվում էր մեզ հետ հաշմանդամություն ունենալու հետևանքով առաջացած դժվարություններով ու իր կյանքից մի շարք հետաքրքիր մանրամասներով:

«Հաշմանդամությունս ձեռք եմ բերել 2003 թվականին հոսանքահարվելու հետևանքով: Բժիշկները ստիպված են եղել ամպուտացնել ձեռքերս, և այդ դեպքից արդեն ացնել է 21 տարի: Ես հիշում եմ, երբ հիվանդանոցից եկանք տուն, տեսա, որ պապիկս ալկոհոլ էր խմում, իսկ նա երբեք չէր խմել: Այդպես նա, ուղղակի, փորձում էր դիմակայել»,- պատմում է Արտյոմն ու հավելում, որ այդ տարիքում դեռևս վիճակի ողջ լրջությունը չէր գիտացկում․«Երբ այդ դեպքից որոշ ժամանակ անց դուրս եկա բակ, ինձնից վախենում էին մանկահասակ երեխաները, դա հոգեբանորեն ինձ համար շատ ցավոտ էր: Հիմա էլ են դեպքեր լինում, երբ վախենում են, բայց իհարկե, ավելի թեթև եմ դրան վերաբերվում»:

Մինչև դժբախտ պատահարը, Արտյոմն ակտիվ զբաղվում էր սպորտով, և մինչ այսօր էլ նա չի պատկերացնում իր կյանքն առացն սպորտի: «90-ականները ֆինանսապես ծանր տարիներ էին, հիշում եմ, որ հենց ֆինանսական պատճառներով էլ դադարեցի պրոֆեսիոնալ ֆուտբոլով զբաղվելը: Ես դարպասապահ էի, և ինձ մոտ շատ լավ էր ստացվում:

Այժմ շարունակում եմ զբաղվել պրոֆեսիոնալ լողով, ֆուտբոլով: Վերջերս վնասվածք եմ ստացել, ինչի հետևանքով որոշ ժամանակով դադարեցրել եմ մարզումներս: Ծնողներս հաճախ են անհանգստանում, որ այդքան տարված եմ սպորտով, բայց արդեն համոզված են, որ ուր էլ լինեմ, ես անփորձանք տուն եմ վերադառնալու»,-ասում է Արտյոմը:

Քանի որ երեկ Սուրբ Վալենտինի օրն էր, մենք հետաքրքրվեցինք՝ արդյոք հաշմանդամություն ունենալը խոչընդոտում է անձնական կյանքին․«Հաշմանդամությունը սիրո համար խոչընդոտ չէ: Մի քանի ամիս առաջ մի աղջկա էի հավանել, բայց նա մերժեց ինձ, չցանկացավ շարունակել շփումը: Այդ թեմայով իմ ընկերներցի մեկը հետաքրքիր կարծիք հայտնեց՝ ասելով, որ դա, իականում, լավ է, որովհետև այդ մարդն ի սկզբանե ցույց է տվել իր տեսակը, որ իրեն խորթ է իմ վիճակը, ինքը պատրաստ չէ: Սակայն եղել նաև լավ պատմություններ, ինչը նշանակում է, որ չի կարելի փակվել, պետք է քայլ անել ու չմեկուսանալ»:

Արտյոմը նաև շեշտում է, որ բացարձակ զրոյական պայմաններ են ստորին վերջույթի ամպուտացիա ունեցողների համար: Խոսքը ոչ թե տեղաշարժման, այլ տարրական ինքնասպասարկման միջոցներից օգտվելու մասին է, օրինակ՝ դուռը բացելու, տրանսպորտային միջոցներում կոպեկը գցելու և այլն: Արտյոմը նաեւ հիշում է, որ երբ ցանկանում է պրոթեզները հանել ու հանգստանալ, զբոսնել առանց դրանց, հանկարծ մեկն ասում է՝ չե՞ս հագնի պրոթեզները, այստեղ բոլորը քեզ են նայում:

«Պատկերացրեք հենաշարժական խնդիրներով մարդուն, որը հոգնում է իր անվասայլակից ու նստում է աթոռին, ասեն՝ նստիր սայլակիդ վրա, որովհետեւ անհարմար իրավիճակ է ստեղծվում: Իսկ ավելի կոնկրետ ինձ ասացին՝ լողավազանում մի քանի երեխա վախեցել են ձեզնից, կրեք Ձեր պրոթեզները»:

Չնայած բոլոր խոչընդոտներին՝ Արտյոմը կյանքից ու մարդկանցից բողոքել չի սիրում, և խոսքը եզրափակելով՝ ասում է․«Մենք ենք պատասխանատու մեր կյանքի համար»:

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան

80278769_770485063419370_5870743281679204352_o.jpg
02/Մրտ/2020

Պոդոլոգիայի դպրոց

Դեկտեմբերի 9-ից 18-ը ՊԼԱՆՏԱ ՍԱՆԱ-ում  տեղի ունեցավ Բժշկական պեդիկյուրի և ոտնաթաթերի առողջության մասնագիտական դասընթաց:

Դասընթացը յուրահատուկ էր նրանով, որ բացի բժշկական և պոդոլոգիական գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելուց, մասնակիցները ծանոթացան նաև հաճախորդների սպասարկման գործիքներին, հավատարիմ հաճախորդներ ունենալու գաղտնիքներին:

Դասընթացի շրջանակներում քննարկվել են հետևյալ թեմաները՝

  • Պոդիատրիա և պոդոլոգիա
  • Ոտնաթաթի ֆունկցիաները
  • Ոտնաթաթերի անատոմիա և բիոմեխանիկա
  • Ոտնաթաթերի հւվանդություններ, դեֆորմացիաներ դրվածքի խանգարումներ
  • Երկայնական և լայնական հարթաթաթություն, Խորակամար ոտնաթաթեր
  • Եղնգային ապարատի կառուցվածքային առանձնահատկությունները
  • Եղունգի արտաքին տեսքը, գործառույթները
  • Եղունգի բաղադրիչ մասերի գործնական

Copyright by Fox Design Studio 2019. All rights reserved.

հգգֆհդգհգհդգհֆ