Deprecated: Array and string offset access syntax with curly braces is deprecated in /home2/plantasana/public_html/wp-content/plugins/yith-woocommerce-category-accordion/plugin-fw/lib/yit-plugin-gradients.php on line 443

Deprecated: Array and string offset access syntax with curly braces is deprecated in /home2/plantasana/public_html/wp-content/plugins/yith-woocommerce-category-accordion/plugin-fw/lib/yit-plugin-gradients.php on line 444

Deprecated: Array and string offset access syntax with curly braces is deprecated in /home2/plantasana/public_html/wp-content/plugins/yith-woocommerce-category-accordion/plugin-fw/lib/yit-plugin-gradients.php on line 445

Ամեն ինչ ակնեի մասին — Planta Sana Medical Center

Ամեն ինչ ակնեի մասին

24 Փետրվարի, 2024 0
acne_5561750_1920.thumb_.jpg

Ի՞նչ է ակնեն, որո՞նք են դրա առաջացման պատճառները և բուժման տարբերակները․ այս մասին պատմեց մաշկաբան-պոդոլոգ Անուշ Գոմցյանն ամենշաբաթյա «Հարց տուր բժշկին» ուղիղ միացման ընթացքում:
Մաշկն իր զանգվածով և մակերեսով մարդու ամենամեծ օրգանն է համարվում։ Այն կատարում է մի շարք կարևոր գործառույթներ՝ պաշտպանիչ, նյութափոխանակային, ջերմակարգավորիչ, ռեցեպտորային և այլն․․․ Որպեսզի հնարավոր լինի հստակ պատկերացում կազմել ակնեի առաջացման պատճառների մասին, հարկավոր է պատկերացնել նաև մաշկի կառուցվածքն ու գործառույթները․ ավելի մանրամասն՝ ստորև։

Ակնեի վերահսկման նպատակով խորհուրդ է տրվում հետևել հիգիենայի կանոններին, կարգավորել ճարպագեղձերի աշխատանքը, եթե այս պաթոլոգիային հակվածություն կա: Անհրաժեշտ է նորմալացնել մարմնի քաշը, խելամիտ սնվել, բացառել ալերգիա առաջացնող մթերքը, սպորտով զբաղվել, բալանսավորել հորմոնալ ֆոնը: Կարևոր է նաև կոսմետիկ խնդիրների առկայության դեպքում ընտրել ճիշտ խնամքի միջոցներ, ինչն ավելի լավ է անել բժիշկ-մաշկաբանի օգնությամբ:

Ակնեի բուժումը բաղկացած է համալիր թերապիայից, որն ուղղված է առաջին հերթին բորբոքային օջախների պատճառների վերացմանը, ճարպարտադրության նորմալացմանը և հիվանդության կրկնության ռիսկի նվազեցմանը:
Յուրաքանչյուր դեպքում ընտրվում է բուժման անհատական թերապիա՝ ելնելով ինչպես հետազոտության արդյունքներից, մաշկի տեսակից, այնպես էլ՝ ապրելակերպից և հիվանդությունը հրահրող գործոններից։ Բացի այդ, բուժման գործընթացն ըստ անհրաժեշտության կարող է ներգրավել նաև այլ մասնագետների՝ գաստրոէնտերոլոգի, էնդոկրինոլոգի և այլն:
Մեթոդներ, որոնք օգտագործվում են ակնեի բուժման գործընթացում՝

  • Դեղորայքային՝ տեղային և համակարգային
  • Սարքավորումային ՝ լազերային թերապիա՝ 1450նմ երկարության լազերային ճառագայթի օգտագործմամբ, RF կոտորակային ասեղների կիրառմամբ, ինչպես նաև ըստ անհրաժեշտության համակցված լուծումներ՝ ընդհուպ միչև ճարպագեզձերի դեստրուկցիա։
  • Դեմքի խնամք՝ անհատական ընտրված պիլինգներ, մաշկի մաքրման տարբեր տեսակներ, մաշկի խնամքի ընթացակարգեր
  • Ներարկումային՝ պլազմոթերապիա

Եթե խնամքի ընդհանուր միջոցները չեն օգնում ազատվել ակնեից, պետք է դիմել բժիշկ-մաշկաբանի: Մաշկաբանը կարող է նշանակել դեղամիջոցներ, սահմանել խնամքի հատուկ ընթացակարգ: Ինքնաբուժությունը, որպես կանոն, բերում է ակնեի ավելի բարդացմանը և սպիների առաջացման հավանականության բարձրացմանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Copyright by Fox Design Studio 2019. All rights reserved.

հգգֆհդգհգհդգհֆ