ՔԱՅԼԻ՛Ր ԱՌԱՆՑ ՑԱՎԻ

«ՊԼԱՆՏԱ ՍԱՆԱ» ԿԵՆՏՐՈՆ

Ողջունում ենք Ձեզ «Պլանտա Սանա» բժշկական կենտրոնի պաշտոնական կայքում:

2017 թվականին հիմնադրված «Պլանտա Սանա» ԲԿ-ի գործունեության հիմնական նպատակը միջազգային չափանիշներին համապատասխան ախտորոշման և բուժման ապահովումն է:
Կարճ ժամանակահատվածում կենտրոնը կարողացավ ձեռք բերել բազմաթիվ հավատարիմ հաճախորդներ, ինչպես որակյալ բժշկական ծառայությունների, այնպես էլ յուրաքանչյուր այցելուի նկատմամբ յուրահատուկ ջերմ և հոգատար վերաբերմունքի շնորհիվ:

Մեր կենտրոնը զբաղվում է՝ ոտնաթաթի տարաբնույթ դեֆորմացիաներով և խնդիրների շտկմամբ, ոտնաթաթի ցավի ախտորոշումամբ և բուժմամբ, մասնագիտացված կոսմետիկ պեդիկյուրով:
«Պլանտա Սանա»-ում առկա է նաև բարձրորակ օրթոպեդիկ կոշիկներ և պարագանների սրահ:

Մեզ մոտ բուժառուներն ընդունվում են նաև պետպատվերի շրջանակներում: Վճարումներն ընդունվում են կանխիկ, պլաստիկ քարտերով կամ փոխանցումով:  
«Պլանտա Սանա»-ն արդեն գործում է Վանաձորում և Գյումրիում: 

Նպատակ ունենալով առաջարկել համալիր լուծումներ հենաշարժողական համակարգի հետ կապված բոլոր խնդիրներին՝ կենտրոնը բացառիկ է թե´ առաջարկվող ծառայությունների բազմազանությամբ, թե´ բուժանձակազմի գրագիտությամբ և պատրաստվածությամբ, թե´ տեխնիկական հագեցվածությամբ:

Ձեր առողջությունը մեր կարևորագույն հաջողությունն է, ուստի կենտրոնը մշտապես շեշտը դնում է բժիշկների մասնագիտական թիմի վերապատրաստումների ու կարողությունների զարգացման, ինչպես նաև վերջին սերնդի սարքավորումների ձեռքբերման վրա։




ՄԵՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


Պոդոլոգիա և օրթոպեդիկ պարագանների տրամադրում

«Պլանտա Սանա» կենտրոնում մենք կօգնենք Ձեզ մեկընդմիշտ ազատվել ոտնաթաթի հետ կապված բազմաթիվ հիվանդություններից, դեֆորմացիաներից և ախտաբանական խնդիրներից: Կենտրոնում առկա է նաև արտասահմանյան հայտնի արտադրողների բազմատեսակ օրթոպեդիկ կոշիկների լայն տեսականի, ինչպես նաև իրականացվում է անհատական օրթեզների և սուպինատորների պատրաստում:


Կինեզոթերապիա և բուժական մերսում

«Պլանտա Սանա» կենտրոնը աճում է իր հաճախորդներին որակյալ ծառայություններով ապահովելու համար: Պոդոլոգիկ ծառայություններին զուգահեռ, այսօր կենտրոնն առաջարկում է կինեզոթերապիա, բուժական մերսում և բժշկական մի շարք ծառայություններ:


Խորհրդատվություն

Արդյունավետ բուժումը մեծապես կախված է ճշգրիտ ախտորոշումից: «Պլանտա Սանա» կենտրոնում մեր բարձրակարգ բուժանձնակազմը կօգնի պարզել խնդրի պատճառը և կնշանակի արդյունավետ բուժում: Ի դեպ պոդոլոգի խորհրդատվությունն ԱՆՎՃԱՐ Է;
Արդյունավետ բուժման կուրս անցնելուց հետո դարձյալ Դուք կլինեք մեր բուժանձնակազմի ուշադրության կենտրոնում: Մերհոգատար մասնագետները կշարունակեն պարբերաբար վերահսկել բուժման արդյունավետությունը և ստացված արդյունքը:


Ուսուցում

Pellentesque sagittis neque neque, ac ultrices neque tempor a. In . tellus sollicitudin eu.



ԱՎԵԼԻ ՔԱՆ


01234567890

տարի Ձեզ հետ և Ձեր կողքին


ԱՎԵԼԻ ՔԱՆ


0123456789001234567890

բարձրակարգ մասնագետներ՝ պատրաստ լուծել Ձեր խնդիրները



ԱՎԵԼԻ ՔԱՆ


0123456789001234567890

համագործակցություն Պետ պատվերի շրջանակներում


ԱՎԵԼԻ ՔԱՆ


012345678900123456789001234567890

պացիենտ, ովքեր վերջնականապես ազատվել են իրենց հուզող խնդիրներից


Copyright by Fox Design Studio 2019. All rights reserved.

հգգֆհդգհգհդգհֆ