Մեր մասին

Պլանտա Սանա անձնակազմ


Օրթոպեդ-վնասվածքաբան, «Պլանտա Սանա» կենտրոնի համահիմնադիր

Լևոն Գրիգորյան

§Երբ փոքր էի, երազում էր երաժիշտ դառնալ: Թե ինչպես բժշկի մասնագիտությունն ընտրելու որոշումը կայացվեց, չեմ կարող ասել: Կարծես այս մասնագիտությունն ինքն ինձ ընտրեց¦.- նշում է, Պլանտա Սանա կենտրոնի համահիմնադիր, օրթոպեդ-վնասվածքաբան Լևոն Գրիգորյանը: Իրոք որ բժիշկ լինելը Լևոնի համար դարձավ կոչում: Իր գրագիտության և պատասխանատվության շնորհիվ Լևոնը ոչ միայն կարողացել է օգնել բազմաթիվ պացիենտների ազատվել ցավից և բարելավել իրենց առողջությունը, այլ նաև բարձր գնահատվել իր գործընկերների կողմից և աշխատել երկրի լավագույն բուժ հաստատություններում, ինչպիսիսք են՝ ——:
Նեղ մասնագիտացումը որպես վնասվածքաբան Լևոնը կապում է իր բնավորության հետ. §Ինձ համար շատ կարևոր է տեսնել ակնառու արդյունք: Վնասվածքաբանությունը հենց այն ոլորտն է, որ դա թույլ է տալիս: Վնասվածք ունեցող պացիենտի հետ աշխատելուց հետո տեսնելը, թե ինչպես է նա իր ոտքով գնում տուն, ինձ ամենամեծ բավարուրությունն է պատճառում¦:
Իր սեփական կենտրոնը հիմնելու պատասխանատու քայլը Լևոնի համար կապված է երկու պատճառի հետ: Դրանցից առաջինը Լևոնի ձգտնումն էր ավելի անկախ լինել. §Ինձ համար անկախությունը սահմանվում է ազատությամբ սեփական մտքերն իրակացնելու և իմ ժամանակն տնօրինելու մեջ: Չեմ թաքցի, որ սկզբում մի փոքր տարօրինակ էր կայուն աշխատանքս թողնելու և բոլորովին նոր մի բան սկսելու գաղափարը: Սակայն իմ գործունեության մեջ ազատության և անկախության զգացողությունն ինձ համար միշտ կարևոր է եղել: Այսպիսով համոզվեցի, որ իրոք ուզում եմ իմ կենտրոնն ունենալ¦: ¦:
Իսկ երկրորդ պատճառը մի պարզ հարց էր, որը մի օր ինքն իրեն տվեց Լևոնը §Արդյոք սա° է այն ամենն ինչի ընդունակ եմ¦:
Լևոնի սպասելիքներն, իհարկե, արդարացան, քանի որ Պլանտա Սանա կենտրոնն այսօր արձանագրել է մեծ հաջողություններ հենց իր գլխավոր բժշկի գրագետ մոտեցման շնորհիվ: Բազմաթիվ հավատարիմ և գոհ հաճախորդները, ինչպես նաև իր ծառայությունների շրջանակն անընդհատ ընդլայնող կենտրոնը, ապացույցն է նրա, որ պետք է երբեմն գնալ գիտակցված ռիսկի՝ երազանքներն իրականցնելու համար:
§Մեր հաջորդ քայլերից է Պլանտա Սանա-ն մարզերում հասանելի դարձնելը: Ես շատ կուզեմ, որ այս բրենդը մի օր ճանաչելի և հասանելի լինի բոլորին¦. Եզրափակում է իր խոսքը Լևոնը:








Գլխավոր տնօրեն, «Պլանտա Սանա» կենտրոնի համահիմնադիր

Եվա Գրիգորյան

Լևոնի գաղափարն այնքան վարակիչ էր, որ Եվան միանգամից պատկերացրեց ապագա բիզնես մոդելը: Սա իհարկե գալիս էր նրա տարիների երկար փորձից ֆինանսական կազմակերպություններում: § Համոզված եմ, որ յուրաքանչյուր ծառայություն մատուցելիս նախ և առաջ անհրաժեշտ է մտածել հենց հաճախորդի և նրա օգուտի մասին: Իսկ Լևոնը, լավ տեղյակ լինելով այս ոլորտից, կարողացել էր նկատել այս բացը ոլորտում: Այսպիսով առաջ եկավ պոդեատրիկ կենտրոն հիմնելու բիզնես մոդելը, որտեղ կմատուցվեն ոտնաթաթի հետ կապված բոլոր խնդիրները լուծող ծառայություններ՝ ներաճած եղունգների ու կոշտուկներ բուժումից մինչև օրթոպեդիկ կոշիկների վաճառք ու անհատակն օրթեզների պատրաստում¦:
Եվան սակայն, լինելով Մարքեթինգի բաժնի ղեկավար ֆինանսական կազմակերպությունում, պլանավորում էր համատեղել կենտրոնի հետ կախված աշխատանքները իր ներկայիս աշխատանքի հետ: Այնուամենայնիվ կենտրոնն այնպիսի սրընթաց զարգացում ապրեց, որ Եվան ստանձնեց Պլանտա Սանա-ի գլխավոր տնօրենի պաշտոնը և այսօր նվիրում է իր ողջ ժամանակը կենտրոնի աշխատանքների կազմակերպման և ընդլայմանը:





Copyright by Fox Design Studio 2019. All rights reserved.

հգգֆհդգհգհդգհֆ