Deprecated: Array and string offset access syntax with curly braces is deprecated in /home2/plantasana/public_html/wp-content/plugins/yith-woocommerce-category-accordion/plugin-fw/lib/yit-plugin-gradients.php on line 443

Deprecated: Array and string offset access syntax with curly braces is deprecated in /home2/plantasana/public_html/wp-content/plugins/yith-woocommerce-category-accordion/plugin-fw/lib/yit-plugin-gradients.php on line 444

Deprecated: Array and string offset access syntax with curly braces is deprecated in /home2/plantasana/public_html/wp-content/plugins/yith-woocommerce-category-accordion/plugin-fw/lib/yit-plugin-gradients.php on line 445

Պոդոլոգիա — Planta Sana Medical Center

Ոտնաթաթի բուժական խնամք՝ պոդոլոգիկ ծառայություններ

ԱՄԲՈՂՋ ՈՏՆԱԹԱԹԻ ԱՊԱՐԱՏԱՅԻՆ ՈՏՆԱՀԱՐԴԱՐՈՒՄ

ՈՏՆԱԹԱԹԻ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ

ՕՐԹՈՆԻՔՍԻԱ` ՆԵՐԱՃԱԾ ԵՂՈՒՆԳԻ ՇՏԿՈՒՄ

Ոտնաթաթի և եղունգների սնկային ախտահարումներ

Ըստ վիճակագրական տվյալների` ոտնաթաթի մաշկի և եղունգների սնկային հիվանդություններ են նկատվում մարդկանց առնվազն 10-25 տոկոսի մոտ։ Նման հիվանդությունները կոչվում են միկոզներ և զգալի անհարմարություն են պատճառում հիվանդներին։ Սնկերի տարածման համար առավել հարմար են տաք եղանակները, երբ ոտնաթաթերը քրտնում են և այտուցվում, կամ առաջանում են կոշտուկներ, քերծվածքներ և այլն։ Սնկերը թափանցում են առաջացած անհարթությունների մեջ և բազմանում խոնավ միջավայրում։

Հասկանալի է, որ սնկային հիվանդությունով վարակվելն ավելի հավանական է ոտնաթաթի բարձր քրտնարտադրության դեպքում։ Երկարատև ազդեցության դեպքում քրտինքը քայքայում է մաշկի պաշտպանիչ շերտը, որի հետևանքով այն դառնում է խոցելի։ Սնկային հիվանդություններն ավելի շատ նկատվում են այն մարդկանց մոտ, որոնք հաճախում են լողավազան, մարզասրահ, սաունա, բաղնիք և այլն։

Միկոզի սկզբնական փուլն ի հայտ է գալիս ոտքերի մատների միջև առաջացող մաշկի թեփոտմամբ և շերտավորմամբ, առաջանում են աննշան ճաքեր։ Օրգանիզմի պաշտպանողական համակարգի` իմունիտետի անդրադարձը սնկերի ազդեցության հանդեպ կարող է առաջացնել ոտնաթաթերի վրա հեղուկով լցված փոքր բշտիկներ։ Այդ հատվածներում առաջանում է մաշկի բորբոքում, ցավ պատճառող ճաքեր, քոր, դժվար ապաքինվող վերքեր։ Նման վնասվածքների վրայից սնկերը տարածվում են եղունգների վրա, որոնք հաստանում են, փոխվում է գույնը և հետզհետե քայքայվում։

Չբուժված միկոզը պայմաններ է ստեղծում այլ կարգի վարակների տարածման համար։ Միկոզը պատկանում է այն հիվանդությունների թվին, որոնք կարելի է հեշտությամբ բուժել, սակայն բուժումն անհամեմատ հեշտ է, եթե այն շատ չի խորացել։

Ոտնաթաթի կոշտուկներ

Կոշտուկը ոտքի ամենատարածված խնդիրն է, դա մաշկի եղջերաթաղանթի սահմանափակ հաստացումն է: Կոշտուկները հաճախ առաջանում են ոտքի ներբանի առաջային հատվածում, մատների դրսային մակերեսին և արանքներում:

Ի սկզբանե կոշտուկը ունի պաշտպանական ֆունկցիա, այն առաջանում է գերծանրաբեռնված հատվածը պաշտպանելու համար:
Եվ քանի որ կոշտուկի առաջացումը ունի մեխանիկական պատճառներ, ապա այն պահանջում է մեխանիկական լուծում՝ անհրաժեշտ է բեռնաթափել ոտքի ծանրաբեռնված հատվածները:

Ոտնաթաթի չորություն և ճաքեր

Կրունկների ճաքերը մաշկի գծային ճեղքեր են, որոնք առաջանում են առաձգականության կորստի և նրա առանձին հատվածների խտացման պատճառով: Ամենից հաճախ ճաքեր են առաջանում մաշկի բնական ծալքերի ձգվող տեղերում և կարող են լինել տարբեր խորության։
Մարդկանց մեծամասնության համար դրանք միայն արտաքին տեսքի հետ կապված խնդիր են: Սակայն որոշ դեպքերում դրանք կարող են զգալի անհանգստություն պատճառել՝ լինել ցավոտ, հանգեցնել արյունահոսության, առաջացնել վարակվելու վտանգ։
Կրունկների ճաքը կարող է լինել նաև տարբեր հիվանդությունների ախտանիշներից մեկը։

Copyright by Fox Design Studio 2019. All rights reserved.

հգգֆհդգհգհդգհֆ