Deprecated: Array and string offset access syntax with curly braces is deprecated in /home2/plantasana/public_html/wp-content/plugins/yith-woocommerce-category-accordion/plugin-fw/lib/yit-plugin-gradients.php on line 443

Deprecated: Array and string offset access syntax with curly braces is deprecated in /home2/plantasana/public_html/wp-content/plugins/yith-woocommerce-category-accordion/plugin-fw/lib/yit-plugin-gradients.php on line 443

Deprecated: Array and string offset access syntax with curly braces is deprecated in /home2/plantasana/public_html/wp-content/plugins/yith-woocommerce-category-accordion/plugin-fw/lib/yit-plugin-gradients.php on line 444

Deprecated: Array and string offset access syntax with curly braces is deprecated in /home2/plantasana/public_html/wp-content/plugins/yith-woocommerce-category-accordion/plugin-fw/lib/yit-plugin-gradients.php on line 444

Deprecated: Array and string offset access syntax with curly braces is deprecated in /home2/plantasana/public_html/wp-content/plugins/yith-woocommerce-category-accordion/plugin-fw/lib/yit-plugin-gradients.php on line 445

Deprecated: Array and string offset access syntax with curly braces is deprecated in /home2/plantasana/public_html/wp-content/plugins/yith-woocommerce-category-accordion/plugin-fw/lib/yit-plugin-gradients.php on line 445
Հաճախ տրվող հարցեր — Planta Sana Medical Center


Հետաքրքիր բլոգ

Հաճախ տրվող հարցեր

Մեր հոգատար անձնակազմը պատրաստել է Ձեզ համար մի շարք հաճախ տրվող հարցերի պատասխաններ, սակայն մենք ուրախ կլինենք նաև տրամադրել հավելյալ տեղեկատվություն: Այնպես որ զանգահարեք մեզ +374 44 778383 կամ գրեք Պլանտա Սանա-ի ֆեյսբուքյան էջին:

Սիրով սպասում ենք Ձեր հարցերին


  • Արդյո°ք եղունգների անառողջ արտաքին տեսքը կարող է օրգանիզմում առկա խնդիրների մասին ահազանգել:
  • Եղունգներս ստացել են դեղնավուն տեսք: Արդյո°ք հակասնկային դեղորայք օգտագործելով կարող եմ շտկել դրանց արտաքին տեսքը և ազատվել խնդրից:
  • Կարո°ղ եմ արդյոք լաքապատման կամ պեդիկյուրի միջոցոցով քողարկել սնկային հիվանդությունը:
  • Ինչպե°ս կարող եմ խուսափել եղունգների ներաճից:
  • Ինչպե°ս կարող եմ ձեռք բերել օրթոպեդիկ կոշիկներ Պետպատվերի շրջանակներում:
  • Ակնե ունեցող մաշկին հակացուցվա՞ծ են մաքրումները:
  • Քողարկող հատկություն ունեցող դեկորատիվ կոսմետիկայի օգտագործումը վատթարացնո՞ւմ է իրավիճակը:
  • Ակնեն լիարժեք բուժվո՞ւմ է
  • Քովիդը կարո՞ղ է ազդել ոսկորների վրա:
  • Որո՞նք են արթրոզի ախտանշանները:
Արդյո°ք եղունգների անառողջ արտաքին տեսքը կարող է օրգանիզմում առկա խնդիրների մասին ահազանգել:

Այո: Եղունգների արտաքին տեսքը կարող է խոսել օրգանիզմում առկա բազմաթիվ խնդիրների, հիվանդությունների, ախտաբանական վիճակների մասին: Այնպես որ ամենաչնչին փոփոխությունների դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժիշկ-պոդոլոգին:

Եղունգներս ստացել են դեղնավուն տեսք: Արդյո°ք հակասնկային դեղորայք օգտագործելով կարող եմ շտկել դրանց արտաքին տեսքը և ազատվել խնդրից:

Եղունքների դեղնավուն, կապույտ, շագանակագույն տեսքը, ինչպես նաև շերտավորվելը և փշրվելը կարող են հանդիսանալ սնկային ախտահարման արդյունք: Սակայն այդտեղ կարող են թաքնված լինել այլ բազմաթիվ խնդիրներ՝ եղունգների ներաճ, բորբոքում և այլն: Նման իրավիճակներում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժիշկ-պոդոլոգին, ով կկարողանա ճիշտ ախտորոշել առկա խնդիրը և նշանակել համապատսխան բուժում: Մի վտանգեք Ձեր առողջությունը ինքնաբուժությամբ զբաղվելով, քանի որ դա կարող է բերել եղունգի քայքայման և անդառնալի հետևանք ունենալ Ձեր առողջության վրա:

Կարո°ղ եմ արդյոք լաքապատման կամ պեդիկյուրի միջոցոցով քողարկել սնկային հիվանդությունը:

Ոչ: Սնկային հիվանդության ախտորոշման դեպքում անհրաժեշտ է անցնել կոնկրետ բուժման կուրս, որի ընթացքում պոդոլոգը, աշխատելով մաշկաբանի հետ, ոչ միայն կօգնի ազատվել սնկային հիվանդությունից այլ նաև Ձեր եղունգը բերել կատարյալ տեսքի՝ ընդհուպ մինչև եղունգի պրոտեզավորման միջոցով:

Ինչպե°ս կարող եմ խուսափել եղունգների ներաճից:

Խնդրից խուսափելու համար նախ անհրաժեշտ է հասկանալ դրա առաջացման հնարավոր պատճառները: Եղունգների ներաճի պատճառները կարող են բաժանվել երկու մեծ խմբի՝ ներքին և արտաքին: Ներքին պատճառ է հանդիսանում գենետիկ նախատրամադրվածութունը, որն արտահայատվում է եղունգի անատոմիական կառուցվածքով: Արտաքին պատճառները բազմաթիվ են՝ սնկային ախտահարումներից մինչև ամենատարածվածը՝ կոշիկի սխալ ընտրությունը: Բարձրակրունկ և նեղ կոշիկների կրումն ի վերջո կարող է հասցնել եղունգի ներաճի և դեֆորմացիայի: Թե´ ներքին, թե´ արտաքին պատճառների դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժիշկ-պոդոլոգին, ով կօգնի ազատվել խնդրից և դրա բարդացումից:

Ինչպե°ս կարող եմ ձեռք բերել օրթոպեդիկ կոշիկներ Պետպատվերի շրջանակներում:

Պետպատվերի շրջանակներում օրթոպեդիկ կոշիկներ տրամադրվում են հաշմանդամություն ունեցող անձանց կամ սոցիալապես անապահով ընտանիքի անդամներին, ովքեր ունեն 30 միավորից բարձր միավոր: Անհրաժեշտ է համապատասխան փաստաթղթերով դիմել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն կամ տարածքային սոցիալական աջակցության բաժին` Փարոս և ձեռք բերել պետական հավաստագիր, որից հետո կարող եք ձեռք բերել օրթոպեդիկ կոշիկը: Ավելի մանրամասն տեղեկատվության համար կարող եք թողնել Ձեր հեռախոսահամարը կամ զանգահարել  011 77-83-83 կամ 044 77-83-83 և մեր մասնագետները կպատասխանեն Ձեր բոլոր հարցերին:

Ակնե ունեցող մաշկին հակացուցվա՞ծ են մաքրումները:

Մի շարք դեպքերում սա անհրաժեշտություն է: Սակայն, միջամտությունը պետք է մասնագետ իրականացնի: Կարևոր է գնահատել՝ անհրաժե՞շտ է արդյոք մաշկի բորբոքային մասնիկը հեռացնել թե ոչ: Երբեմն ռեգրեսը տեղի է ունենում հյուսվածքներում վերացման ճանապարհով, և այդ դեպքում մաշկի մակերեսին թարախային գլխիկ չի նկատվի: Հաճախ այս կերպ է դրսևորվում պարանոցի մաշկի ցանը, որը «բացելու» փորձերը միայն ավելի են վատթարացնում իրավիճակը:

Քողարկող հատկություն ունեցող դեկորատիվ կոսմետիկայի օգտագործումը վատթարացնո՞ւմ է իրավիճակը:

Մասամբ սա ճիշտ է: Անհրաժեշտ չէ ամեն օր դեկորատիվ կոսմետիկա օգտագոծրել, սակայն որպես կանոն պացիենտները խախտում են այս կանոնը: Ինպե՞ս վարվել օգտագործել ակնեի բուժման համար նախատեսվծած «քողարկող ազդեցությամբ» ակնեի բուժման միջոցները: Ուշադրություն դարձրեք մասնագիտացված ապրանքանիշների արտադրանքին, որը կարելի է գտնել դեղատներում: Կարևոր կանոն բոլորի՝ հատկապես խնդրահարույց մաշկի տեր, ակնեով մաշկի տեր մարդկանց համար. ուշադրություն դարձրե՛ք մթերքի պիտանելիության ժամկետին, նախապատվություն տվե՛ք այն մթերքին, որը հերմետիկ փաթեթավրված է, դրանք տարածե՛ք մեկանգամյա սպունգներով և կոսմետիկ փայտիկներով:

Ակնեն լիարժեք բուժվո՞ւմ է

Գոյություն ունի դասական, որպես կանոն գենետիկորեն պայմանավորված կորյակային հիվանդության ձև, որը սկսվում է 11-14 տարեկանում և անհետանում սեռական հասունացման ավարտին: Սակայն եթե մաշկը «խնդրահարույց» է դարձել օրինակ 23-30 տարեկանում, անհրաժեշտ է գտնել և վերացնել խթանող գործոնը: Սա կարող են լինել ներքին օրգանների հիվանդությունները, սննդակարգը, սթրեսը: Օրինակ, բազմաթիվ մարդիկ դրական արդյունք են ստացել սննդից շաքարի, գլյուտեն, լատկոզ և կազեին պարունակող մթերքի բացառման դեպքում: Մի շարք դեպքերում դեմքի ցանի առաջացումը վահանաձև գեղձի կամ սեռական հորմոնների աշխատանքի խաթարման արդյունք է:

Քովիդը կարո՞ղ է ազդել ոսկորների վրա:

Քովիդից հետո խիստ ավելացել են այսպես կոչված ասեպտիկ նեկրոզները, երբ առանց ինֆեկցիոն ագենտի զարգանում է ոսկրի նեկրոզ՝ քայքայում։ Սա նույն ինֆարկտն է, որը զարգանում է նաև ոսկրերում և ընդհանրապես ցանկացած հյուսվածքում, որի սնուցումը խանգարվում է։ Այս դեպքերը շատացել են քովիդի ֆոնի վրա, քանի որ այն ազդում է օրգանիզմի միկրոշրջանառության՝ մանր անոթներում արյան հոսքի վրա, ոսկրի մանր անոթներում առաջանում են փոքր թրոմբիկներ, որոնք էլ փակում են անոթը՝ անոթի շուրջ առաջացնելով նեկրոզ, ինչն էլ իր հերթին կամաց-կամաց բերում է արթրոզի առաջացման։

Որո՞նք են արթրոզի ախտանշանները:

Արթրոզը` հոդախտը, հոդերի քրոնիկական հիվանդություն է, որով տառապում է վաթսունն անց մարդկանց գրեթե 80 տոկոսը: Այն առաջանում Է հոդի հաճախակի գերբեռնվածության, վնասման, ներզատական համակարգի, նյութափոխանակության խանգարման, ավելցուկային քաշի, ինչպես նաև հոդաճառի քրոնիկական վնասման դեպքում` հոդերի վրա մշտապես չափից ավելի ֆիզիկական բեռնվածության հետևանքով:

Արթրոզի դեպքում ախտահարվում են ինչպես խոշոր` ծնկային, կոնքազդրային, սրունք-թաթային, արմնկային, այնպես էլ մանր, այդ թվում` ողնաշարի հոդերը, ինչպես նաև ոսկրային հյուսվածքն ու հոդի ներքին մակերեսը, ոսկրերը միացնող հոդամակերեսները ծածկող աճառը, որն աստիճանաբար քայքայվում է ու բարակում: Երբեմն հոդի մակերեսին գոյանում է փշաձև ոսկրային գերաճ:

Հոդերի ցավն առաջին ախտանշանն է, որ ստիպում է դիմել բժշկի: Այն լինում է սուր` շարժումները սահմանափակող, և չափավոր` միայն տևական ծանրաբեռնվածության դեպքում: Սաստիկ ցավի առաջացման հիմնական պատճառը բորբոքային պրոցեսն է, որը գումարվում է հոդի կամ դրան շրջապատող հյուսվածքների` կապանների, ջլերի, պարկերի մաշվածքին: Արթրոզի սկզբնական փուլերում ցավն աննշան է: Այն առաջանում է միայն հոդերը խիստ ծանրաբեռնելու` անհարմար դիրքով երկար նստելու, քայլելու, վազելու, ծանրություն բարձրացնելու ժամանակ: Խորացած փուլում ցավը մշտական բնույթ է կրում: Հոդերը կարող են ուռչել, շոշափելիս ցավոտ են, ծալումը և տարածումն ուղեկցվում են ճարճատյունով: Հնարավոր է նաև հոդի ձևախախտում:

Սկզբնական շրջանում արթրոզը զարգանում է հիմնականում ծնկի, կոնքազդրային, դաստակների մանր հոդերում: Ավելի հաճախ հաստանում և ձևախախտվում են ձեռքի մատնոսկրային, հարեղունգային, ոտքի մեծ մատների հոդերը: Երբեմն միանգամից ախտահարվում են բազմաթիվ հոդեր: Ոտնաթաթի հոդախտի պատճառ կարող Է դառնալ նաև նեղ կոշիկներ հագնելը:

Copyright by Fox Design Studio 2019. All rights reserved.

հգգֆհդգհգհդգհֆ