Մակաբան-պոդոլոգը՝ մազաթափության և մաշկային հիվանդությունների մասին

24 Փետրվարի, 2024 0
742.jpg

Որո՞նք են մազաթափուփյան պատճառները և ինչպե՞ս բուժել մաշկային մի շարք հիվանդություններ․ այս և մի շարք այլ հարցերին անդրադարձավ մաշկաբան-պոդոլոգ Անուշ Գոմցյանն ամենշաբաթյա «Հարց տուր բժշկին» ուղիղ միացման ընթացքում :
Ուղիղ եթերի ընթացքում բժշկուհին խոսեց մի շարք թեմաներից, որոնք կփորձենք  ներկայացնել Ձեզ:

«Ի՞նչ է ռոզացեան և ինչպե՞ս պայքարել դրա դեմ»,-հետաքրքրվում էին ուղիղ եթերի բազմաթիվ հետևորդներ:
Ռոզացեան դեմքի կենտրոնական հատվածի քրոնիկ հիվանդություն է, որը հաճախ առաջանում է 30-ից 60 տարեկան հասակում: Այն սովորաբար հանդիպում է բաց մաշկ, կապույտ աչքեր ունեցող մարդկանց շրջանում:
Ռոզացեայի առաջացման պատճառների վերաբերյալ կան մի քանի տեսություններ, ներառյալ գենետիկական, էկոլոգիական, անոթային և բորբոքային գործոնները: Ռոզացեայի արդյունքում առաջանում են կարմիր հանգույցներ (պապուլաներ), երբեմն նաև պուստուլաներ: Սրանք ավելի շատ լինում են կոնաձև, ի տարբերություն ակնեի` չկան սև և սպիտակ կետեր ու հանգույցներ: Ռոզացեան կարող է հանգեցնել նաև կարմրության (Էրիթեմա-տելեանգիէկտատիկ ռոզացեա), թեփոտվածության առաջացման (դերմատիտ) և այտուցվածության (ֆիմատոզ ռոզացեա):
Ռոզացեայի ժամանակ մաշկի պատշաճ խնամքը նպատակ ունի. վերականգնել մաշկի պաշտպանիչ շերտը; պաշտպանել մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթումից: Ռոզացեայի ժամանակ խորհուրդ է տրվում պարբերաբար օգտագործել արևապաշտպան միջոցներ 30 և ավելի բարձր SPF-ով , որոնք ապահովում են ավելի լավ պաշտպանություն:Ռոզացեայի բուժման տարատեսակ մեթոդները հնարավորություն են տալիս բժշկին յուրաքանչյուր պացիենտի համար կազմել անհատական բուժման պլան և հասնել գերազանց կլինիկական արդյունքների:
Մաշկի պատշաճ խնամքը չոր մաշկից ազատվելու և ռոզացեայի տհաճ զգացողությունները թեթևացնելու ամենաարդյունավետ միջոցն է:

Բժիշկը խոսեց նաև Ատոպիկ դերմատիտի մասին,որը խրոնիկական ռեցիդիվող բորբոքային հիվանդություն է:
«Բուժումը ներառում է տեղային և ընդհանուր միջոցառումները, ինչպես նաև ալերգենից և ոչ ալերգիկ հրահրիչներից խուսափելը: Բուժման երկարատև արդյունքը կախված է, թե որքանով հիվանդը կհասկանա իր հիվանդությունը, որը մեծացնում է բժիշկ-հիվանդ փոխըմբռնումը: Խնդիրը հաղթահարելն ավելի հեշտ է, եթե հիվանդը կամ ծնողը պատկերացում ունի հիվանդության ընթացքի, հրահրիչ գործոնների և բուժման հնարավոր տարբերակների մասին: Ստանդարտ առաջին գծի բուժումը ներառում է տեղային փափկացնող միջոցները և ստերոիդները և վարակի դեպքում` հակաբիոտիկները»,- նշեց մաշկաբանը:

Հետևորդները շատ հարցեր հղեցին նաև «Պսորիազի» վերաբերյալ: Այս հիվանդությունն արտահայտվում է իրեն բնորոշ մաշկային գոյացություններով՝ աչքի համար տեսանելի վարդագույն-կարմիր պապուլաներ և վահանիկներ, որոնց մակերեսը շերտավորված է և թեփոտված: Որպես կանոն, հիվանդությունն ուղեկցվում է ուժեղ քորով և ցավով՝ հիվանդին պատճառելով ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան անհանգստություններ: Պսորիազին բնորոշ բծեր կարող են հայտնվել մարմնի ցանկացած մասի վրա, բայց առավել հաճախ դրանք տեղայնացված են պացիենտի գլխամաշկի, արմունկների և ձեռքերի հատվածներում։ Գլխամաշկի քրոնիկ պսորիազը պացիենտին հաճախ պատճառում է հոգեկան և ֆիզիկական անհարմարություններ, հատկապես այն պատճառով, որ այն հնարավոր չէ թաքցնել հագուստի տակ։

Պսորիազի առաջացումը բացի ժառանգական բնույթից կապվում է նաև մաշկային բջիջների կիսման գործընթացի ակտիվացման, սթրեսների և տարատեսակ հիվանդությունների հետևանքով իմունային համակարգի ընկճման հետ։
Արդյո՞ք վարակիչ է պսորիազը։ Պսորիազը ժառանգական հիվանդություն է, որն ուղեկցվում է նյութափոխանակության և էնդոկրին գեղձերի խանգարումներով, իմունային համակարգի վնասմամբ: Պսորիազը վարակիչ չէ։ Դա արտաքին վարակ չէ, և պետք չէ վախենալ կամ խուսափել մարդկանցից, ովքեր ունեն այս խնդիրը։

Ինչ վերաբերում է բուժմանը․ թե ինչպիսի տեղային կամ համակարգային թերապիա կատարել՝ բժիշկներն ընտրում են խիստ անհատական՝ հաշվի առնելով պացիենտի անամնեզն ու հիվանդության վիճակը։ Բուժման կուրսն ավարտվում է այն դեպքում, երբ ելակետային վիճակի համեմատությամբ՝ մաշկային հիվանդության 90%-ից ավելին բուժվում է։

Եթե այս հիվանդություններից որևէ մեկի ախտանշանները Ձեզ ծանոթ թվացին, կամ վստահ եք ախտորոշման հարցում՝ կարող եք Ձեր առողջությունը վստահել «Պլանտա Սանա»-ի մաշկաբանության բաժանմունքի բանիմաց և փարձառու բժիշկներին։

Copyright by Fox Design Studio 2019. All rights reserved.

հգգֆհդգհգհդգհֆ