Ծառայություններ

«Պլանտա Սանա» պոդիատրիկ կենտրոնում «Վարդանանց» նորարարական բժշկական կենտրոնի հետ համագործակցությամբ կատարվում են հենաշարժական համակարգի` մասնավորապես ոտնաթաթի տարաբնույթ դեֆորմացիաների, հիվանդությունների և խնդիրների ախտորոշման, բուժման և խնամքի ծառայություններ, ինչպես նաև գործում է արտասահմանյան հայտնի արտադրողների բազմատեսակ օրթոպեդիկ, վերականգնողական պարագաների, կոմրեսիոն տրիկոտաժի, ինչպես նաև ոտնաթաթի խնամքի համար նախատեսված կոսմետիկ միջոցների խանութ-սրահ: Կատարվում է նաև օրթոպեդիկ ներդիրների, սուպինատորների, օրթեզների և օրթոպեդիկ կոշիկների անհատական մոդելավորում և պատրաստում:

Մենք կօգնենք, եթե Դուք ունեք`

• Ցավ ոտնաթաթերում, մետատարզալգիա
• Երկայնական և լայնական հարթաթաթություն, խորակամար ոտնաթաթեր ոտնաթաթերի բնածին և ձեռքբերովի այլ դեֆորմացիաներ
• Ոտնաթաթերի մատների տարբեր դեֆորմացիաներ, Հալլուքս վալգուս («կոճ»), մրճաձև մատներ
• Սնկային հիվանդություններ
• Ներաճած եղունգ
• Ներբանային ֆասցիտ, կրնկային խիթ (пяточная шпора)
• Ոտնաթաթի թունելային սինդրոմ
• Դիաբետիկ ոտնաթաթ
• Ոնաթաթի շրջանի նեյրոպաթիաներ, պարեզներ
• Անգիոպաթիաներ, ստորին վերջույթների այտուցներ
• Մորտոնի նևրոմա
• Պոդագրա, պոդագրիկ արթրիտ
• Սրունք-թաթային հոդի և ոտնաթաթի այլ հոդերի դեֆորմացնող օստեոարթոզ
• Ախիլոբուրսիտ
• Ոտնաթաթերի կոշտուկներ, ճաքեր
• Ոտնաթաթի շրջանի տենդինիտներ, տենոսինովիտներ
• Ոտնաթաթի օստեոխոնդրոպաթիաներ
• Դոչլենդերի սինդրոմ
և այլն


Имя*
Ваш e-mail адрес*
E-mail получателя*