Մեր մասին

«Պլանտա Սանա» կենտրոնը հանդիսանում է մասնագիտացված պոդիատրիկ կենտրոն, որտեղ կատարվում է ոտնաթաթի տարաբնույթ դեֆորմացիաների և խնդիրների, հիվանդությունների, սնկային ախտահարումների, ցավի ախտորոշում և բուժում տարբեր բժիշկ-մասնագետների կողմից: Կենտրոնն աշխատում է «Վարդանանց» նորարարական բժշկական կենտրոնի հետ համագործակցությամբ, որտեղ կատարվում են ժամանակակից ախտորոշիչ լաբորատոր և գործիքային հետազոտություններ` ուլտրաձայնային և թվային ռենտգեն հետազոտություններ, դուպլեքս սքանավորում, համակարգչային շերտագրություն, ինչպես նաև իր տեսակի մեջ միակը Հայաստանում բարոմետրիկ պլանտոգրաֆիկ հետազոտություն, որի միջոցով հետազոտվում է ոտնաթաթի ներբանային հատվածում ճնշման բաշխվածությունը, ինչը թույլ է տալիս ընտրել անհատապես պատրաստվող կամ արդեն պատրաստի սուպինատորների և օրթոպեդիկ ներդիրների տարբեր մոդելներ` առավելագույնս հարմարեցված ոտնաթաթերի դեֆորմացիայի բնույթին և խնդիրներին:

Կենտրոնում առկա է նաև արտասահմանյան հայտնի արտադրողների բազմատեսակ օրթոպեդիկ, վերականգնողական պարագաների, կոմրեսիոն տրիկոտաժի, ինչպես նաև ոտնաթաթի խնամքի համար նախատեսված կոսմետիկ միջոցների խանութ-սրահ: «Պլանտա Սանա» կենտրոնում կատարվում են ոտնաթաթի խնամքի հետ կապված բազմատեսակ ծառայություններ`բժշկական պեդիկյուր, մերսում, կոշտուկների և ճաքերի բուժում ժամանակակից պոդոլոգիկ սարքավորումներով և նյութերով: Այդ միջամտությունները կատարվում են մասնագետների կողմից, որոնք ստացել են համապատասխան կրթություն արտասահմանից հրավիրված բժիշկ-պոդոլոգի կողմից անցկացված սեմինարների և մաստեր-կլասսի ընթացքում:

«Պլանտա Սանա» կենտրոնում կատարվում է ոտնաթաթերի հետևյալ հիվանդությունների, դեֆորմացիաների և ախտաբանական խնդիրների ախտորոշում և բուժում՝

• Ցավ ոտնաթաթերում, մետատարզալգիա
• Երկայնական և լայնական հարթաթաթություն, խորակամար ոտնաթաթեր ոտնաթաթերի բնածին և ձեռքբերովի այլ դեֆորմացիաներ
• Ոտնաթաթերի մատների տարբեր դեֆորմացիաներ, Հալլուքս վալգուս («կոճ»), մրճաձև մատներ
• Սնկային հիվանդություններ
• Ներաճած եղունգ
• Ներբանային ֆասցիտ, կրնկային խիթ (пяточная шпора)
• Ոտնաթաթի թունելային սինդրոմ
• Դիաբետիկ ոտնաթաթ
• Ոնաթաթի շրջանի նեյրոպաթիաներ, պարեզներ
• Անգիոպաթիաներ, ստորին վերջույթների այտուցներ
• Մորտոնի նևրոմա
• Պոդագրա, պոդագրիկ արթրիտ
• Սրունք-թաթային հոդի և ոտնաթաթի այլ հոդերի դեֆորմացնող օստեոարթոզ
• Ախիլոբուրսիտ
• Ոտնաթաթերի կոշտուկներ, ճաքեր
• Ոտնաթաթի շրջանի տենդինիտներ, տենոսինովիտներ
• Ոտնաթաթի օստեոխոնդրոպաթիաներ
• Դոչլենդերի սինդրոմ 
և այլն:

«Պլանտա Սանա» պոդիատրիկ կենտրոնում աշխատում է պրոֆեսիոնալ թիմ, ովքեր բազմիցս անցել են տարաբնույթ վերապատրաստումներ արտասահմանում: Այցելելով մեզ Դուք կսպասարկվեք պրոֆեսիոնալ բուժ.անձնակազմի կողմից, կստանաք Ձեզ անհանգստացնող բոլոր հարցերի պատասխանները, և ոտնաթաթի Ձեզ անհանգստացնող բոլոր խնդիրների համար կստանաք լավագույն ժամանակակից բուժումը և խնամքը:

Հեռ՝ 044-77-83-83
011-77-83-83
Վարդանանց 18/1, «Վարդանանց» բժշկական կենտրոն՝ 2-րդ հարկ


Имя*
Ваш e-mail адрес*
E-mail получателя*