Deprecated: Array and string offset access syntax with curly braces is deprecated in /home2/plantasana/public_html/wp-content/plugins/yith-woocommerce-category-accordion/plugin-fw/lib/yit-plugin-gradients.php on line 443

Deprecated: Array and string offset access syntax with curly braces is deprecated in /home2/plantasana/public_html/wp-content/plugins/yith-woocommerce-category-accordion/plugin-fw/lib/yit-plugin-gradients.php on line 443

Deprecated: Array and string offset access syntax with curly braces is deprecated in /home2/plantasana/public_html/wp-content/plugins/yith-woocommerce-category-accordion/plugin-fw/lib/yit-plugin-gradients.php on line 444

Deprecated: Array and string offset access syntax with curly braces is deprecated in /home2/plantasana/public_html/wp-content/plugins/yith-woocommerce-category-accordion/plugin-fw/lib/yit-plugin-gradients.php on line 444

Deprecated: Array and string offset access syntax with curly braces is deprecated in /home2/plantasana/public_html/wp-content/plugins/yith-woocommerce-category-accordion/plugin-fw/lib/yit-plugin-gradients.php on line 445

Deprecated: Array and string offset access syntax with curly braces is deprecated in /home2/plantasana/public_html/wp-content/plugins/yith-woocommerce-category-accordion/plugin-fw/lib/yit-plugin-gradients.php on line 445

Warning: Cannot modify header information - headers already sent by (output started at /home2/plantasana/public_html/wp-content/plugins/yith-woocommerce-category-accordion/plugin-fw/lib/yit-plugin-gradients.php:443) in /home2/plantasana/public_html/wp-includes/feed-rss2.php on line 8
Planta Sana Medical Center http://plantasana.am Just another WordPress site Sat, 24 Feb 2024 13:22:23 +0000 hy-AM hourly 1 https://wordpress.org/?v=5.4.15 Ամեն ինչ ակնեի մասին http://plantasana.am/%d5%a1%d5%b4%d5%a5%d5%b6-%d5%ab%d5%b6%d5%b9-%d5%a1%d5%af%d5%b6%d5%a5%d5%ab-%d5%b4%d5%a1%d5%bd%d5%ab%d5%b6/ http://plantasana.am/%d5%a1%d5%b4%d5%a5%d5%b6-%d5%ab%d5%b6%d5%b9-%d5%a1%d5%af%d5%b6%d5%a5%d5%ab-%d5%b4%d5%a1%d5%bd%d5%ab%d5%b6/#respond Sat, 24 Feb 2024 13:20:47 +0000 http://plantasana.am/?p=2311 Ի՞նչ է ակնեն, որո՞նք են դրա առաջացման պատճառները և բուժման տարբերակները․ այս մասին պատմեց մաշկաբան-պոդոլոգ Անուշ Գոմցյանն ամենշաբաթյա «Հարց տուր բժշկին» ուղիղ միացման ընթացքում:
Մաշկն իր զանգվածով և մակերեսով մարդու ամենամեծ օրգանն է համարվում։ Այն կատարում է մի շարք կարևոր գործառույթներ՝ պաշտպանիչ, նյութափոխանակային, ջերմակարգավորիչ, ռեցեպտորային և այլն․․․ Որպեսզի հնարավոր լինի հստակ պատկերացում կազմել ակնեի առաջացման պատճառների մասին, հարկավոր է պատկերացնել նաև մաշկի կառուցվածքն ու գործառույթները․ ավելի մանրամասն՝ ստորև։

Ակնեի վերահսկման նպատակով խորհուրդ է տրվում հետևել հիգիենայի կանոններին, կարգավորել ճարպագեղձերի աշխատանքը, եթե այս պաթոլոգիային հակվածություն կա: Անհրաժեշտ է նորմալացնել մարմնի քաշը, խելամիտ սնվել, բացառել ալերգիա առաջացնող մթերքը, սպորտով զբաղվել, բալանսավորել հորմոնալ ֆոնը: Կարևոր է նաև կոսմետիկ խնդիրների առկայության դեպքում ընտրել ճիշտ խնամքի միջոցներ, ինչն ավելի լավ է անել բժիշկ-մաշկաբանի օգնությամբ:

Ակնեի բուժումը բաղկացած է համալիր թերապիայից, որն ուղղված է առաջին հերթին բորբոքային օջախների պատճառների վերացմանը, ճարպարտադրության նորմալացմանը և հիվանդության կրկնության ռիսկի նվազեցմանը:
Յուրաքանչյուր դեպքում ընտրվում է բուժման անհատական թերապիա՝ ելնելով ինչպես հետազոտության արդյունքներից, մաշկի տեսակից, այնպես էլ՝ ապրելակերպից և հիվանդությունը հրահրող գործոններից։ Բացի այդ, բուժման գործընթացն ըստ անհրաժեշտության կարող է ներգրավել նաև այլ մասնագետների՝ գաստրոէնտերոլոգի, էնդոկրինոլոգի և այլն:
Մեթոդներ, որոնք օգտագործվում են ակնեի բուժման գործընթացում՝

  • Դեղորայքային՝ տեղային և համակարգային
  • Սարքավորումային ՝ լազերային թերապիա՝ 1450նմ երկարության լազերային ճառագայթի օգտագործմամբ, RF կոտորակային ասեղների կիրառմամբ, ինչպես նաև ըստ անհրաժեշտության համակցված լուծումներ՝ ընդհուպ միչև ճարպագեզձերի դեստրուկցիա։
  • Դեմքի խնամք՝ անհատական ընտրված պիլինգներ, մաշկի մաքրման տարբեր տեսակներ, մաշկի խնամքի ընթացակարգեր
  • Ներարկումային՝ պլազմոթերապիա

Եթե խնամքի ընդհանուր միջոցները չեն օգնում ազատվել ակնեից, պետք է դիմել բժիշկ-մաշկաբանի: Մաշկաբանը կարող է նշանակել դեղամիջոցներ, սահմանել խնամքի հատուկ ընթացակարգ: Ինքնաբուժությունը, որպես կանոն, բերում է ակնեի ավելի բարդացմանը և սպիների առաջացման հավանականության բարձրացմանը։

]]>
http://plantasana.am/%d5%a1%d5%b4%d5%a5%d5%b6-%d5%ab%d5%b6%d5%b9-%d5%a1%d5%af%d5%b6%d5%a5%d5%ab-%d5%b4%d5%a1%d5%bd%d5%ab%d5%b6/feed/ 0
Մակաբան-պոդոլոգը՝ մազաթափության և մաշկային հիվանդությունների մասին http://plantasana.am/%d5%a1%d5%b4%d5%a5%d5%b6-%d5%ab%d5%b6%d5%b9-%d5%b4%d5%a1%d5%a6%d5%a1%d5%a9%d5%a1%d6%83%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d6%87-%d5%b4%d5%a1%d5%b7%d5%af%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%b0%d5%ab%d5%be/ http://plantasana.am/%d5%a1%d5%b4%d5%a5%d5%b6-%d5%ab%d5%b6%d5%b9-%d5%b4%d5%a1%d5%a6%d5%a1%d5%a9%d5%a1%d6%83%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d6%87-%d5%b4%d5%a1%d5%b7%d5%af%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%b0%d5%ab%d5%be/#respond Sat, 24 Feb 2024 13:11:01 +0000 http://plantasana.am/?p=2307 Որո՞նք են մազաթափուփյան պատճառները և ինչպե՞ս բուժել մաշկային մի շարք հիվանդություններ․ այս և մի շարք այլ հարցերին անդրադարձավ մաշկաբան-պոդոլոգ Անուշ Գոմցյանն ամենշաբաթյա «Հարց տուր բժշկին» ուղիղ միացման ընթացքում :
Ուղիղ եթերի ընթացքում բժշկուհին խոսեց մի շարք թեմաներից, որոնք կփորձենք  ներկայացնել Ձեզ:

«Ի՞նչ է ռոզացեան և ինչպե՞ս պայքարել դրա դեմ»,-հետաքրքրվում էին ուղիղ եթերի բազմաթիվ հետևորդներ:
Ռոզացեան դեմքի կենտրոնական հատվածի քրոնիկ հիվանդություն է, որը հաճախ առաջանում է 30-ից 60 տարեկան հասակում: Այն սովորաբար հանդիպում է բաց մաշկ, կապույտ աչքեր ունեցող մարդկանց շրջանում:
Ռոզացեայի առաջացման պատճառների վերաբերյալ կան մի քանի տեսություններ, ներառյալ գենետիկական, էկոլոգիական, անոթային և բորբոքային գործոնները: Ռոզացեայի արդյունքում առաջանում են կարմիր հանգույցներ (պապուլաներ), երբեմն նաև պուստուլաներ: Սրանք ավելի շատ լինում են կոնաձև, ի տարբերություն ակնեի` չկան սև և սպիտակ կետեր ու հանգույցներ: Ռոզացեան կարող է հանգեցնել նաև կարմրության (Էրիթեմա-տելեանգիէկտատիկ ռոզացեա), թեփոտվածության առաջացման (դերմատիտ) և այտուցվածության (ֆիմատոզ ռոզացեա):
Ռոզացեայի ժամանակ մաշկի պատշաճ խնամքը նպատակ ունի. վերականգնել մաշկի պաշտպանիչ շերտը; պաշտպանել մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթումից: Ռոզացեայի ժամանակ խորհուրդ է տրվում պարբերաբար օգտագործել արևապաշտպան միջոցներ 30 և ավելի բարձր SPF-ով , որոնք ապահովում են ավելի լավ պաշտպանություն:Ռոզացեայի բուժման տարատեսակ մեթոդները հնարավորություն են տալիս բժշկին յուրաքանչյուր պացիենտի համար կազմել անհատական բուժման պլան և հասնել գերազանց կլինիկական արդյունքների:
Մաշկի պատշաճ խնամքը չոր մաշկից ազատվելու և ռոզացեայի տհաճ զգացողությունները թեթևացնելու ամենաարդյունավետ միջոցն է:

Բժիշկը խոսեց նաև Ատոպիկ դերմատիտի մասին,որը խրոնիկական ռեցիդիվող բորբոքային հիվանդություն է:
«Բուժումը ներառում է տեղային և ընդհանուր միջոցառումները, ինչպես նաև ալերգենից և ոչ ալերգիկ հրահրիչներից խուսափելը: Բուժման երկարատև արդյունքը կախված է, թե որքանով հիվանդը կհասկանա իր հիվանդությունը, որը մեծացնում է բժիշկ-հիվանդ փոխըմբռնումը: Խնդիրը հաղթահարելն ավելի հեշտ է, եթե հիվանդը կամ ծնողը պատկերացում ունի հիվանդության ընթացքի, հրահրիչ գործոնների և բուժման հնարավոր տարբերակների մասին: Ստանդարտ առաջին գծի բուժումը ներառում է տեղային փափկացնող միջոցները և ստերոիդները և վարակի դեպքում` հակաբիոտիկները»,- նշեց մաշկաբանը:

Հետևորդները շատ հարցեր հղեցին նաև «Պսորիազի» վերաբերյալ: Այս հիվանդությունն արտահայտվում է իրեն բնորոշ մաշկային գոյացություններով՝ աչքի համար տեսանելի վարդագույն-կարմիր պապուլաներ և վահանիկներ, որոնց մակերեսը շերտավորված է և թեփոտված: Որպես կանոն, հիվանդությունն ուղեկցվում է ուժեղ քորով և ցավով՝ հիվանդին պատճառելով ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան անհանգստություններ: Պսորիազին բնորոշ բծեր կարող են հայտնվել մարմնի ցանկացած մասի վրա, բայց առավել հաճախ դրանք տեղայնացված են պացիենտի գլխամաշկի, արմունկների և ձեռքերի հատվածներում։ Գլխամաշկի քրոնիկ պսորիազը պացիենտին հաճախ պատճառում է հոգեկան և ֆիզիկական անհարմարություններ, հատկապես այն պատճառով, որ այն հնարավոր չէ թաքցնել հագուստի տակ։

Պսորիազի առաջացումը բացի ժառանգական բնույթից կապվում է նաև մաշկային բջիջների կիսման գործընթացի ակտիվացման, սթրեսների և տարատեսակ հիվանդությունների հետևանքով իմունային համակարգի ընկճման հետ։
Արդյո՞ք վարակիչ է պսորիազը։ Պսորիազը ժառանգական հիվանդություն է, որն ուղեկցվում է նյութափոխանակության և էնդոկրին գեղձերի խանգարումներով, իմունային համակարգի վնասմամբ: Պսորիազը վարակիչ չէ։ Դա արտաքին վարակ չէ, և պետք չէ վախենալ կամ խուսափել մարդկանցից, ովքեր ունեն այս խնդիրը։

Ինչ վերաբերում է բուժմանը․ թե ինչպիսի տեղային կամ համակարգային թերապիա կատարել՝ բժիշկներն ընտրում են խիստ անհատական՝ հաշվի առնելով պացիենտի անամնեզն ու հիվանդության վիճակը։ Բուժման կուրսն ավարտվում է այն դեպքում, երբ ելակետային վիճակի համեմատությամբ՝ մաշկային հիվանդության 90%-ից ավելին բուժվում է։

Եթե այս հիվանդություններից որևէ մեկի ախտանշանները Ձեզ ծանոթ թվացին, կամ վստահ եք ախտորոշման հարցում՝ կարող եք Ձեր առողջությունը վստահել «Պլանտա Սանա»-ի մաշկաբանության բաժանմունքի բանիմաց և փարձառու բժիշկներին։

]]>
http://plantasana.am/%d5%a1%d5%b4%d5%a5%d5%b6-%d5%ab%d5%b6%d5%b9-%d5%b4%d5%a1%d5%a6%d5%a1%d5%a9%d5%a1%d6%83%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d6%87-%d5%b4%d5%a1%d5%b7%d5%af%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%b0%d5%ab%d5%be/feed/ 0
«Առաջ հաշմանդամություն ունեցող անձ տեսնելիս «շոկահարվում էին», «թու թու թու» էին ասում»․ պարածանրամարտի Հայաստանի չեմպիոն Արև Մելքոնյան http://plantasana.am/%d5%b5%d5%af%d5%b0%d5%b0%d5%b5%d5%af%d5%b6%d5%b0%d5%b5%d5%b6/ http://plantasana.am/%d5%b5%d5%af%d5%b0%d5%b0%d5%b5%d5%af%d5%b6%d5%b0%d5%b5%d5%b6/#respond Wed, 21 Feb 2024 08:31:41 +0000 http://plantasana.am/?p=2292 «Առաջ հաշմանդամություն ունեցող անձ տեսնելիս «շոկահարվում էին», «թու թու թու» էին ասում, իսկ հիմա այլ է»,- «Պլանտա Սանա»-ի հետ զրույցում հիշում է պարածանրամարտի Հայաստանի չեմպիոն, հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպան Արև Մելքոնյանը` պատմելով նաև կյանքի տարբեր բնագավառներում հանդիպող բազմաթիվ խնդիրների, խոչընդոտների և դրանց հաղթահարման դժվար ճանապարհների մասին:

Ե՞րբ եմ գիտակցել հաշմանդամություն ունենալու փաստը:

Ամենափոքր, գիտակցական տարիքում էի, երբ հասկացա՝ չեմ կարողանում անել նույն գործողությունները, ինչ քույրիկներս: Շատ ծանր հոգեբանական փուլեր չեմ ունեցել, որովհետև և՛ իմ ծնողները, և՛ իմ քույրիկներն ապահովել են հավասար միջավայր ինձ համար:
Տարիքային չարություն անելու և էներգիաս ծախսելու հնարավորություն չեմ ունեցել: Չորս տարեկանից տատիկիս հետ սովորել եմ տառերն ու սկսել եմ կարդալ: Կարդացածս առաջին գիրքը «Սասնա Ծռեր» էպոսն է եղել:

Ի՞նչ կարծրատիպերի եմ բախվել:

Դեռ դպրոցում ուսուցիչներս ցանկանում էին, որ ես տնային ուսուցում ստանամ, բայց իմ ծնողները որոշեցին, որ ես մնացածին հավասար պետք է հաճախեմ դպրոց:

Խտրականության ու կարծրատիպային վերաբերմունքի բախվել եմ, բայց սովորելու և միջավայր դուրս գալու ցանկությունս ավելի մեծ է եղել, կարողացել եմ հաղթահարել:

Համալսարանում կրկին բախվել եմ կարծրատիպային վերաբերմունքի:
Օրինակ՝ լսարաններ կային, որոնք ես չէի կարող բարձրանալ հատուկ հարմարությունների բացակայության պատճառով, և դասախոսները դրական խտրականություն էին դնում՝ ասելով․« Դու կարող ես չգալ դասերին, մենք կնշանակենք քո գնահատականը»:
Բայց չէ՞ որ ես եկել էի համալսարան սովորելու համար, ոչ թե գնահատական նվեր ստանալու:

Ինչ-որ բան փոխվե՞լ է այս տարիների ընթացքում:

Բավականին: Եթե իմ դասընկերների ծնողները և ուսուցիչները հաշմանդամություն ունեցող մարդկանց հանդեպ կարծրատիպային մոտեցում ցույց չտային, չասեին՝ «իրենից զգույշ եղեք», «իր կողքը մի նստեք», «իր հետ մի շփվեք», ապա իմ դասընկերներն ավելի արագ կադապտացվեին իմ ներկայությանը, չէին գիտակցի իմ տարբեր լինելն ու ավելի շուտ կընկերանայինք:

Հիմա ի տարբերություն 10 տարի առաջվա շատ բան է փոխվել:

10 տարի առաջ, եթե ես դուրս գայի փողոց, մարդկանց կողմից «շոկահարված» արտահայտություններ հաստատ կլսեի, օրինակ՝ «Աստված իմ», «թու թու թու», շորը կկծեին և այլն: Հիմա, իհարկե, այդպես չէ:

Ո՞րն է ամենամեծ ձեռքբերումը:

Իմ ամենամեծ ձեռքբերումը՝ ընտանիքս է: Ես սահմանափակ կարողություններով չեմ, այլ այլընտրանքային հնարավորություններով: Այլ մայրիկների պես նույն խնամքը տալիս եմ իմ բալիկին, բայց այլընտրանքային տարբերակներով:
Նույնիսկ տղաս իմ դասընթացներից ֆիքսել էր, որ չի կարելի հաշմանդամություն ուենցողի անվասայլակը վերցնել կամ տեղափոխել, և հիմա, երբ տանը մեկը շարժում է այն, նա ջղայնանում է, արգելում է:

Բացարձակ լիարժեք ընտանիք ենք:

Հաշմանդամությունը դատավճիռ չէ, եթե մարդկանց համար ստեղծված են հարմարավետ ապրելու բոլոր պայմանները:

]]>
http://plantasana.am/%d5%b5%d5%af%d5%b0%d5%b0%d5%b5%d5%af%d5%b6%d5%b0%d5%b5%d5%b6/feed/ 0
«Երեխաներն ինձնից վախենում էին»․ Արտյոմ Առաքելյանը՝ ձեռքերը կորցնելու և հաղթահարած խոչընդոտների մասին http://plantasana.am/tatever-lazarian-artyom-araqelyan/ http://plantasana.am/tatever-lazarian-artyom-araqelyan/#respond Tue, 16 Jan 2024 07:21:31 +0000 http://plantasana.am/?p=2142
«Երեխաներն ինձնից վախենում էին»․ Արտյոմ Առաքելյանը՝ ձեռքերը կորցնելու և հաղթահարած խոչընդոտների մասին

«Երեխաներն ինձնից վախենում էին, դա հոգեբանորեն շատ ծանր էր ինձ համար»,- պատմեց պատանի հասակում ձեռքերը կորցրած Արտյոմ Առաքելյանը, ով «Պլանտա Սանա»-ի հյուրն էր և կիսվում էր մեզ հետ հաշմանդամություն ունենալու հետևանքով առաջացած դժվարություններով ու իր կյանքից մի շարք հետաքրքիր մանրամասներով:

«Հաշմանդամությունս ձեռք եմ բերել 2003 թվականին հոսանքահարվելու հետևանքով: Բժիշկները ստիպված են եղել ամպուտացնել ձեռքերս, և այդ դեպքից արդեն ացնել է 21 տարի: Ես հիշում եմ, երբ հիվանդանոցից եկանք տուն, տեսա, որ պապիկս ալկոհոլ էր խմում, իսկ նա երբեք չէր խմել: Այդպես նա, ուղղակի, փորձում էր դիմակայել»,- պատմում է Արտյոմն ու հավելում, որ այդ տարիքում դեռևս վիճակի ողջ լրջությունը չէր գիտացկում․«Երբ այդ դեպքից որոշ ժամանակ անց դուրս եկա բակ, ինձնից վախենում էին մանկահասակ երեխաները, դա հոգեբանորեն ինձ համար շատ ցավոտ էր: Հիմա էլ են դեպքեր լինում, երբ վախենում են, բայց իհարկե, ավելի թեթև եմ դրան վերաբերվում»:

Մինչև դժբախտ պատահարը, Արտյոմն ակտիվ զբաղվում էր սպորտով, և մինչ այսօր էլ նա չի պատկերացնում իր կյանքն առացն սպորտի: «90-ականները ֆինանսապես ծանր տարիներ էին, հիշում եմ, որ հենց ֆինանսական պատճառներով էլ դադարեցի պրոֆեսիոնալ ֆուտբոլով զբաղվելը: Ես դարպասապահ էի, և ինձ մոտ շատ լավ էր ստացվում:

Այժմ շարունակում եմ զբաղվել պրոֆեսիոնալ լողով, ֆուտբոլով: Վերջերս վնասվածք եմ ստացել, ինչի հետևանքով որոշ ժամանակով դադարեցրել եմ մարզումներս: Ծնողներս հաճախ են անհանգստանում, որ այդքան տարված եմ սպորտով, բայց արդեն համոզված են, որ ուր էլ լինեմ, ես անփորձանք տուն եմ վերադառնալու»,-ասում է Արտյոմը:

Քանի որ երեկ Սուրբ Վալենտինի օրն էր, մենք հետաքրքրվեցինք՝ արդյոք հաշմանդամություն ունենալը խոչընդոտում է անձնական կյանքին․«Հաշմանդամությունը սիրո համար խոչընդոտ չէ: Մի քանի ամիս առաջ մի աղջկա էի հավանել, բայց նա մերժեց ինձ, չցանկացավ շարունակել շփումը: Այդ թեմայով իմ ընկերներցի մեկը հետաքրքիր կարծիք հայտնեց՝ ասելով, որ դա, իականում, լավ է, որովհետև այդ մարդն ի սկզբանե ցույց է տվել իր տեսակը, որ իրեն խորթ է իմ վիճակը, ինքը պատրաստ չէ: Սակայն եղել նաև լավ պատմություններ, ինչը նշանակում է, որ չի կարելի փակվել, պետք է քայլ անել ու չմեկուսանալ»:

Արտյոմը նաև շեշտում է, որ բացարձակ զրոյական պայմաններ են ստորին վերջույթի ամպուտացիա ունեցողների համար: Խոսքը ոչ թե տեղաշարժման, այլ տարրական ինքնասպասարկման միջոցներից օգտվելու մասին է, օրինակ՝ դուռը բացելու, տրանսպորտային միջոցներում կոպեկը գցելու և այլն: Արտյոմը նաեւ հիշում է, որ երբ ցանկանում է պրոթեզները հանել ու հանգստանալ, զբոսնել առանց դրանց, հանկարծ մեկն ասում է՝ չե՞ս հագնի պրոթեզները, այստեղ բոլորը քեզ են նայում:

«Պատկերացրեք հենաշարժական խնդիրներով մարդուն, որը հոգնում է իր անվասայլակից ու նստում է աթոռին, ասեն՝ նստիր սայլակիդ վրա, որովհետեւ անհարմար իրավիճակ է ստեղծվում: Իսկ ավելի կոնկրետ ինձ ասացին՝ լողավազանում մի քանի երեխա վախեցել են ձեզնից, կրեք Ձեր պրոթեզները»:

Չնայած բոլոր խոչընդոտներին՝ Արտյոմը կյանքից ու մարդկանցից բողոքել չի սիրում, և խոսքը եզրափակելով՝ ասում է․«Մենք ենք պատասխանատու մեր կյանքի համար»:

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան

]]>
http://plantasana.am/tatever-lazarian-artyom-araqelyan/feed/ 0
Պոդոլոգիայի հիմունքներ դասընթաց http://plantasana.am/%d5%ba%d5%b8%d5%a4%d5%b8%d5%ac%d5%b8%d5%a3%d5%ab%d5%a1%d5%b5%d5%ab-%d5%b0%d5%ab%d5%b4%d5%b8%d6%82%d5%b6%d6%84%d5%b6%d5%a5%d6%80-%d5%a4%d5%a1%d5%bd%d5%a8%d5%b6%d5%a9%d5%a1%d6%81/ http://plantasana.am/%d5%ba%d5%b8%d5%a4%d5%b8%d5%ac%d5%b8%d5%a3%d5%ab%d5%a1%d5%b5%d5%ab-%d5%b0%d5%ab%d5%b4%d5%b8%d6%82%d5%b6%d6%84%d5%b6%d5%a5%d6%80-%d5%a4%d5%a1%d5%bd%d5%a8%d5%b6%d5%a9%d5%a1%d6%81/#respond Mon, 02 Mar 2020 08:03:22 +0000 http://plantasana.am/?p=2033

Պոդոլոգիայի դպրոց

Դեկտեմբերի 9-ից 18-ը ՊԼԱՆՏԱ ՍԱՆԱ-ում  տեղի ունեցավ Բժշկական պեդիկյուրի և ոտնաթաթերի առողջության մասնագիտական դասընթաց:

Դասընթացը յուրահատուկ էր նրանով, որ բացի բժշկական և պոդոլոգիական գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելուց, մասնակիցները ծանոթացան նաև հաճախորդների սպասարկման գործիքներին, հավատարիմ հաճախորդներ ունենալու գաղտնիքներին:

Դասընթացի շրջանակներում քննարկվել են հետևյալ թեմաները՝

  • Պոդիատրիա և պոդոլոգիա
  • Ոտնաթաթի ֆունկցիաները
  • Ոտնաթաթերի անատոմիա և բիոմեխանիկա
  • Ոտնաթաթերի հւվանդություններ, դեֆորմացիաներ դրվածքի խանգարումներ
  • Երկայնական և լայնական հարթաթաթություն, Խորակամար ոտնաթաթեր
  • Եղնգային ապարատի կառուցվածքային առանձնահատկությունները
  • Եղունգի արտաքին տեսքը, գործառույթները
  • Եղունգի բաղադրիչ մասերի գործնական


]]>
http://plantasana.am/%d5%ba%d5%b8%d5%a4%d5%b8%d5%ac%d5%b8%d5%a3%d5%ab%d5%a1%d5%b5%d5%ab-%d5%b0%d5%ab%d5%b4%d5%b8%d6%82%d5%b6%d6%84%d5%b6%d5%a5%d6%80-%d5%a4%d5%a1%d5%bd%d5%a8%d5%b6%d5%a9%d5%a1%d6%81/feed/ 0