Ապրանքների տեսականի

Ապրանքների տեսականի

Ողնաշարի բանդաժները և ռեկլինատորներն օգտագործվում են ողնաշարի խրոնիկ ցավերի, ճողվածքների, վնասվածքների, տարբեր դեգեներատիվ հիվանդությունների (օստեոխոնդրոզ, սպոնդիլյոզ, սպոնդիլոարթրոզ և այլն) բուժման և կանխարգելման, դեֆորմացիաների և կեցվածքի շտկման համար:

Կենտրոնում կատարվում է նաև կորսետների անհատական մոդելավորում և պատրաստում:

<<Պլանտա Սանա>> խանութ-սրահում գործում է բազմատեսակ քայլակների, հենակների, ձեռնափայտերի և անվասայլակների վաճառքի և վարձույթի ծառայություն:

Օրթեզները, աղեկապերը (բանդաժ) և ֆիքսատորներն օգտագործվում են հենաշարժական համակագի բազմաթիվ վնասվածքների և հիվանդությունների բուժման և կանխարգելման համար: Կիրառվում են վերջույթների տարբեր սեգմենտների անշարժացման, ֆունկցիոնալ վերականգնման, հոդերի և ջլերի բորբոքումների դեպքում, հետվիրահատական շրջանում:

Կենտրոնում առկա է նաև օրթոպեդիկ ներքնակների և բարձերի լայն տեսականի` նախատեսված բոլոր տարիքային խմբերի համար: Օրթոպեդիկ բարձերը պատրաստված են հատուկ առաձգական նյութից, ունեն ձևի հիշողության էֆեկտ, ինչի շնորհիվ դրանք շատ հարմարավետ են:

Կիրառվում են քնելիս գլխատակի, նստելիս աթոռի վրա կամ մեջքի ետևում տեղադրելու, ոտքերի տակ դնելու համար:

Նախատեսված են պարանոցի շրջանի ցավերի, գլխացավերի, ողնաշարի գոտկասրբանային և պոչուկային շրջանի ցավերի դեպքում օգտագործելու համար:

Ապահովում են երկարատև հարմարավետ քուն, ինչպես նաև գրասենյակային աշխատողների դեպքում, հատկապես երկար ժամանակ նստելու դեպքում բեռնաթափում են ողնաշարի ծանրաբեռնվածությունը, նվազեցնում դիսկոմֆորտն ու խրոնիկ ցավերը:

Խանութ սրահում ներկայացված է նաև կրծքագեղձերի էկզոպրոթեզների, կրծքալների, էսպանդերների, մերսման սարքերի լայն տեսականի, ինչպես նաև բազմաթիվ այլ օրթոպեդիկ և վերականգնողական պարագաներ:

Հասցե`
Վարդանանց 18/1, «Վարդանանց» բժշկական կենտրոն՝ 2-րդ հարկ
e-mail: info@plantasana.am
+374-44-77-83-83
+374-11-77-83-83

Պաշտոնական կայք` plantasana.am
Բժիշկ-օրթոպեդի խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է նախապես զանգահարել և հերթագրվել: